Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստան հնարավոր ներխուժման վերաբերյալ Լեմկինի ինստիտուտի ահազանգին, հայտարարել է, որ իր տեղեկություններով՝ այս պահին Հայաստանի սահմանների շուրջ ադրբեջանական զորքերի կուտակում չկա:
Արշակյանը նշել է, որ որոշակի դրական տեղաշարժեր է տեսնում հռետորաբանության փոփոխության տեսանկյունից: Դրա վկայություններից մեկն էլ միջազգային հեղինակավոր մարմինների, խորհրդարանների, կառավարությունների կողմից բանաձեւերի ընդունումն է: Ըստ Արշակյանի՝ այդ հայտարարություններն առնչվում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարցականի տակ դնելու անհնարիոնությանը: