Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն անդրադարձել է ՀՀ տարբեր մարզերում բնակվող ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հասանելիք վառելիքի հարցին։
Սիմիդյանը վստահեցրել է, որ առաջիկայում կարգ կսահմանվի, որով 8 խմ փայտի թափուկը կտրամադրվի դրա կարիքն ունեցող մարդկանց, քանի որ թափուկի քանակն անտառներում վերջանում է։ Ըստ նրա՝ առաջին հերթին դա վերաբերում է արցախցիներին:
Նախարարը բացատրել է, որ մինչեւ 2023 թվականը թափուկի տրամադրման ժամանակային սահմանափակում չկար, իսկ այս տարի սահմանվել է աշնանային եւ գարնանային ժամանակահատված։ Ըստ անտառային կառավարման պլանի՝ սահմանված է, որ 10 տարում կարելի է հանել 300 հազար խմ թափուկ։ Սիմիդյանը նշել է, որ ներկայում այդ չափաքանակները խախտվել են, ինչն, ըստ նրա, վտանգավոր է։