ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայկական մի շարք լրատվամիջոցների մեղադրել է «ռուսաֆոբիայի եւ ազգայնականության» համար։
«Իսկ ինչ վերաբերում է Հայաստանում մի շարք լրատվամիջոցների եւ մեդիա ռեսուրսների, որոնք վճարվում են պետական կառույցների կամ գործադիր իշխանության շարքերում գտնվող անձանց միջոցով, հակառուսական հռետորաբանությանը, ապա ակնհայտ է դրա՝ ազգայնականության հասնող բացահայտ ռուսատյաց հենթատեքստը»,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։