ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիության աջակցությունը Ուկրաինային կշարունակվի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ լինի։
«Մոսկվան չպետք է պատրանքներ ունենա. այլ ճգնաժամերը չեն շեղի մեր ուշադրությունն Ուկրաինայից»,- հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչը։