Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական գեներալ-մայոր Ռահիմ Սաֆավին Չինաստան կատարած այցի ժամանակ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրներին առաջարկել է չհարձակվելու մասին պայմանագիր կնքել:
Ըստ իրանական Mehr գործակալության՝ Սաֆավին նշել է, որ նման պայմանագիրը կարող է օրինակ դառնալ համատեղ անվտանգության եւ կայուն խաղաղության հաստատման համար։
ՇՀԿ-ի կազմում են Ռուսաստանը, Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Պակիստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը: