Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ ֆինլանդացի Կիմո Կիլյունենը եւ շվեդ Բորիանա Աբերգը նոյեմբերի 6-8-ը կայցելեն Հայաստան: Համազեկուցողները Երեւանում կհանդիպեն ՀՀ վարչապետի, արդարադատության եւ ներքին գործերի նախարարների, ինչպես նաեւ Ազգային ժողովում խորհրդարանական խմբերի ղեկավարների հետ:
Կիլյունենը եւ Աբերը բանակցություններ կվարեն Սահմանադրական դատարանի նախագահի եւ դատական իշխանության, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ու Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ներկայացուցիչների հետ:
ԵԽԽՎ Հայաստանի հարցերով համազեկուցողները կմեկնեն Երասխ եւ այնտեղ կհանդիպեն տեղական իշխանությունների ներկայացուցիչների եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ: