Ստամբուլում տեւական երաշտից հետո հորդառատ անձրեւ է սկսվել։ Քաղաքը կանգնած է ջրի պաշարների նվազման սուր խնդրի առաջ։ Նոյեմբերի 2-ի տվյալներով՝ տեղական ջրամբարներում մնացել է ընդամենը 50 օրվա պաշար։
Օդերեւութաբաններն ասում են, որ ընթացիկ անձրեւից հետո առնվազն 10 օր կրկին անձրեւ չի լինի, ուստի դժվար թե իրավիճակը էապես փոխվի։