Ադրբեջանի եւ Թուրքիայի մարզիկները չեն մասնակցի նոյեմբերի 10-12-ը Երեւանում կայանալիք սամբոյի աշխարհի առաջնությանը: Դրա մասին հայտնել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի ղեկավար Միքայել Հայրապետյանը:
Առաջնությանն ակնկալվում է շուրջ 80 երկրի 600 ներկայացուցիչների մասնակցություն: