ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Կապան քաղաքում գլխավոր հյուպատոսություն բացելու մասին համաձայնագրին։ Այս մասին հրամանագիր է ստորագրել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Դա կլինի երկրորդ հյուպատոսությունը Հայաստանում, առաջինը Գյումրիում է։
«Ընդունել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության՝ նոտաների փոխանակման միջոցով պայմանագրի կնքման առաջարկը ՌԴ կառավարության եւ ՀՀ Կառավարության միջեւ՝ ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին»,-ասվում է փաստաթղթում։