ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է Իսրայելին 14,3 միլիարդ դոլարի օգնության փաթեթը։ Այն առաջարկել էին հանրապետական օրենսդիրները, որոնք փորձում էին շրջանցել Ուկրաինային եւ Իսրայելին ընդհանուր 105 միլիարդ դոլարի օգնության փաթեթ տրամադրելու մասին ԱՄՆ նախագահ Բայդենի առաջարկը:
Չնայած Ներկայացուցիչների պալատի որոշմանը՝ Սենատի մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը հայտարարել է, որ չի հաստատի առաջարկը, իսկ նախագահ Բայդենը սպառնացել է վետո դնել օգնության բաշխման վրա: