ԱՄՆ-ը Գազայի հատվածում հետախուզական անօդաչու թռչող սարքեր է օգտագործում արմատական ՀԱՄԱՍ շարժման պատանդներին որոնելու համար։ Ամերիկյան անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ պատանդների որոնողական աշխատանքները շարունակվում են առնվազն մեկ շաբաթ։
ԱՄՆ վարչակազմում, ըստ Reuters-ի, համոզված են, որ ՀԱՄԱՍ-ի գրոհայինների՝ Իսրայել ներխուժելուց հետո անհետ կորած 10 ամերիկացի քաղաքացիներ, ամենայն հավանականությամբ, պահվում են պաղեստինյան արմատական շարժման զինյալների կողմից գերեվարված ավելի քան 200 պատանդների հետ։
Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ իշխանությունները կողմ են պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում ռազմական գործողությունների մի շարք դադարների ապահովմանը։ Ըստ Քիրբիի՝ դա անհրաժեշտ է Գազայի հատված մարդասիրական օգնություն հասցնելու եւ մարդկանց, նրանց թվում պատանդների անվտանգ հեռացումն ապահովելու համար: