2024 թվականի պետական բյուջեի նախագծով առաջարկվում է ՀՀ արտգործնախարարությանը տրամադրել 16 միլիարդ 616 միլիոն դրամ։
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել է, որ արտգործնախարարության 2024 թվականի բյուջեն կավելանա 504 միլիոն դրամով, թեեւ ԱԳՆ-ի ներկայացրած հայտից 1 միլիարդով պակաս կլինի։
Նախարարությունը նախատեսում է 2024-ին հինգ ծրագիր իրականացնել։ Դրանց թվում են Միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ոլորտում մասնագետների պատրաստումը եւ վերապատրաստումը, արտաքին գործերի ոլորտում կառավարության քաղաքականության մշակումն ու իրականացումը, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների համագործակցությունը, օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության կազմակերպումը եւ Հայաստանի Հանրապետությունում եւ այլ պետություններում արարողակարգային միջոցառումների իրականացումը։