Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԱԺ-ում հույս է հայտնել, որ մոտ ապագայում դիվանագիտական անձնագիր ունեցողների եւ երրորդ երկրների քաղաքացիների համար Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը բացելու առումով գուցե լավ նորություն լինի:
Կարեւորելով հայ-թուրքական կարգավորման գործընթացը՝ արտգործնախարարը հիշեցրել է, որ վերջերս Թեհրանում հանդիպել է Թուրքիայի իր պաշտոնակցին, ավելի վաղ՝ նաեւ նախկին արտգործնախարարին:
Միրզոյանը վստահեցրել է, որ Հայաստանը շահագրգիռ է իր բոլոր հարեւանների հետ առնվազն կարգավորված հարաբերություններ ունենալու հարցում: