ՌԴ Պետական դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, մեկնաբանելով Արցախի հանձնման գործընթացը, նշել է․ «Հայաստանի Հանրապետության ղեկավարը դավաճան է, որը գնացել է Արցախին դավաճանելու ճանապարհով ու ամեն ինչ ողբերգական ավարտին հասցրել։ Ես բազմիցս այցելել եմ Արցախ, և այնտեղ ինձ «պերսոնա նոն գրատա» չեն հայտարարել՝ ի տարբերություն Հայաստանի, որտեղ իշխում է պարոն Փաշինյանը»։
«Ես չեմ ճանաչում Արցախի ներկա նախագահին, բայց անկախ նրա անձնական որակներից կամ դրդապատճառներից՝ նա չպիտի ընդուներ Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցնող հրամանագիր»,- ընդգծել է ռուս պատգամավորը։
Խոսելով հայ բնակչության՝ Արցախ վերադառնալու հնարավորության մասին՝ Զատուլինը հույս է հայտնել, որ «ինչ-որ պահի հայերը կարող են Ռուսաստանի աջակցությամբ Լեռնային Ղարաբաղի հարցում հասնել արդարության վերականգնման»։