Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն այցելել է Կոտայքի թեմի Ծաղկաձորի թեմապատկան ճամբար, որտեղ
ապաստան են գտել Արցախից բռնի տեղահանված 38 ընտանիքներ։
Հայոց հայրապետն ընդգծել է, որ Մայր աթոռն իր աշխարհասփյուռ թեմերով այս օրերին լծված է Արցախից բռնի
տեղահանված մեր զավակների հոգեւոր, հումանիտար եւ սոցիալական կարիքների հոգածության աշխատանքներին։