Գազի, նավթամթերքի, բնական ալմաստի մատակարարման ոլորտում համագործակցության համաձայնագրի շրջանակում նոյեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ստորագրված հավելվածով 2023 թվականի համար ավելացվել է Հայաստանի համար բենզինի քվոտան:
Դա Հայաստան ներմուծողներին հնարավորություն է տվել ՌԴ-ից գնել եւ ներմուծել հավելյալ 60 հազար տոննա բենզին:
Սրա մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունը: