Թուրքական աշխարհը պետք է շարունակի աջակցել Ադրբեջանին «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցում: Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 3-ին Աստանայում Թուրքական պետությունների կազմակերպության (OTS) երկրների ղեկավարների 10-րդ գագաթնաժողովում։
Էրդողանը նշել է, որ Ադրբեջանի արեւմտյան շրջանի հետ տրանսպորտային գծի իրականացումը Նախիջեւանի համար մեծ նշանակություն ունի։ Ըստ նրա՝ տրանսպորտային գծի բացումը ոչ միայն կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների բարեկեցությանը, այլեւ կկապի Թուրքիան իր հայրենիքի՝ Կենտրոնական Ասիայի հետ։ «Այս փուլը հաջողությամբ ավարտելու համար մենք՝ որպես թյուրքական աշխարհ, պետք է շարունակենք աջակցել Ադրբեջանին»,- ընդգծել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Հայաստանը պետք է կատարի իր բոլոր պարտավորությունները: «Ադրբեջանը վերջ է դրել հայրենական պատերազմից հետո 30 տարվա օկուպացիային»,- հայտարարել է Էրդողանը: Նա հավելել է, որ «Ադրբեջանի հաղթանակով մենք մեկ քայլ ավելի մոտ ենք տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։ Բացվող հնարավորությունների պատուհանը գնահատելը մեր ամենամեծ ցանկությունն է»: