ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար 820 մարդ արդեն ստացել է 100 հազար դրամ միանվագ վճարը:
Ճեպազրույցի ժամանակ դրա մասին հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։ Նա հավելել է, որ առաջիկայում եւս 4200 մարդ կստանա միանվագ վճարը։
Պաշտոնյան նշել է նաեւ, որ տարվա վերջին երկու ամիսների համար նախատեսված 50 հազար դրամ վճարումները՝ անկախ տարիքից եւ սոցիալական կարգավիճակից, կփոխանցվեն բոլոր արցախցիներին։