Չեխական «Czech Airlines»–ը հրաժարվել է դեկտեմբերից Պրահա–Երեւան–Պրահա նոր չվերթի գործարկումից։ Դրա մասին հայտնել է ընկերության մամուլի քարտուղար Վլադիմիր Դուֆկովան։
Նա նշել է, որ Պրահա–Երեւան–Պրահա նոր չվերթի գործարկման մտադրությունից հրաժարվելու պատճառը երթուղու տոմսերի փոքր պահանջարկն է։ Ըստ նրա՝ տոմսերի ամրագրումը չի համապատասխանել ընկերության սպասելիքներին։
Միեւնույն ժամանակ CSA ավիաընկերության ներկայացուցիչը շեշտել է, որ ավիաընկերությունը չի հրաժարվում դեպի Հայաստան թռիչքներ սկսելու գաղափարից։ Դուֆկովան չի բացառել, որ թռիչքները մեկնարկեն հաջորդ տարվա ամառային սեզոնին: