Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նոյեմբերի 4-ին ժամանել է Կիեւ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հենց Կիեւի երկաթուղային կայարանում դիմավորել է բարձրաստիճան հյուրին:
«Ես այստեղ եմ՝ քննարկելու Ուկրաինայի՝ ԵՄ-ին միանալու ուղին եւ ֆինանսական աջակցությունը, որը կուղղվի Ուկրաինայի վերականգնմանը»,- նշել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։ ԵՀ նախագահը հավելել է, որ քննարկելու են նաեւ Ռուսաստանին ագրեսիվ պատերազմի համար հատուցելու ուղիները։