Մոսկվան կապի մեջ է Բաքվի եւ Երեւանի հետ՝ նրանց միջեւ հարաբերությունները կարգավորելու համար, այժմ պատրաստվում է հաշտության պայմանագիր։ Նոյեմբերի 4-ին դրա մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը՝ ելույթ ունենալով «Ռուսաստան» ցուցահանդես-ֆորումի շրջանակում Գիտելիքների հասարակության մարաթոնում։
«Ղարաբաղյան հիմնախնդրի առնչությամբ հետեւողական ջանքեր են գործադրվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, այս պետությունների միջեւ խաղաղության պայմանագիր է նախապատրաստվում»,- նշել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը։