ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանն անդրադարձել է ՀՅԴ-ից ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի՝ նոյեմբերի 3-ին «Սպուտնիկ Արմենիա» կայքին տված հարցազրույցում արած հայտարարությանը:
«Նոյեմբերի 3-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հետեւյալ միտքն է հնչեցրել. «Ազգային կոմիտեի կողմից առաջադրված ժամանակավոր կառավարությունը պետք է գլխավորեր նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը: …Սակայն այդ ամենին զուգահեռ կար մեկ պայման. բոլոր նախկին նախագահները եւ կաթողիկոսները պետք է նաեւ հրապարակային աջակցություն հայտնեին այդ գաղափարին, ծրագրին։ Ցավոք` առաջին նախագահի գրասենյակից բացասական արձագանքը բերեց նրան, որ այս գաղափարը չիրացվեց»:
Տեղեկացնում եմ, որ Արծվիկ Մինասյանի հայտարարությունը կեղծիք է, այսինքն՝ չի համապատասխանում իրականությանը: Առաջին նախագահի գրասենյակը նման առաջարկ չի ստացել»,- շեշտել է ՀՀ առաջին նախագահի խոսնակը: