Գերմանական Bild-ը հայտնել է, որ նոյեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը Համբուրգի օդանավակայան է ներխուժել մի տղամարդ, որը մի քանի կրակոց է արձակել, անուհետեւ հրկիզող խառնուրդով երկու շիշ նետել մոտակայքում կայանված ինքնաթիռի վրա՝ պահանջելով իրեն հասցնել Թուրքիա։
Տղամարդու հետ եղել է փոքրահասակ երեխա։ Պարբերականի վարկածով արտակարգ պատահարի պատճառ կարող է լինել երեխայի խնամակալության շուրջ վեճը։
Ոստիկանությունից հայտնել են, որ պատահարի կապակցությամբ օդանավակայանը դադարեցրել է ավիահաղորդակցությունը: Տեղում աշխատանքներ են տանում բանակցողները։