Պաղեստինա-իսրայելական հակամարտության խնդրով Չինաստանը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները դիմել են ՄԱԿ-ին՝ պահանջելով նոյեմբերի 6-ին Անվտանգության խորհրդի փակ նիստ անցկացնել։
ՄԱԿ-ում Բրազիլիայի մշտական ներկայացուցչությունը հայտնել է, որ նախատեսվող նիստի բանախոսները կլինեն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսը եւ Մերձավոր Արեւելքի խաղաղության գործընթացի ՄԱԿ-ի հատուկ համակարգող Թոր Վենեսլանդը: