Կառավարությունը 2024 թվականի համար նախատեսում է առողջապահության նախարարությանը նախորդ տարվա համեմատ 21 միլիարդ դրամով ավելի գումար տրամադրել: Դրա մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի քննարկմանը հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Առողջապահության ոլորտի համար 2024 թվականի ֆինանսավորման չափն առաջարկվում է 168,22 միլիարդ դրամ։ Նախարարությունն իրականացնում է 11 ծրագիր եւ 49 միջոցառում։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ-ում հայտնել է, որ 2024-ին մեկնարկելու են Հոգեկան առողջության ազգային կենտրոնի, Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի, ինչպես նաեւ Սիսիանի բժշկական կենտրոնի շենքերի շինարարությունները, որոնց ավարտը նախատեսված է 2025 թվականին։