ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունն առաջարկում է հին նմուշի անձնագրերի տրամադրումը երկարաձգել մինչեւ կենսաչափական անձնագրերի նոր համակարգի ներդրումը:
ՀՀ-ի կենսաչափական անձնագրեր եւ նույնականացման քարտերի համակարգը սպասարկող եւ բլանկներ մատակարարող լեհական ընկերության հետ կնքված պայմանագրի ժամկետն ավարտվել է 2017-ին։ Այս պահին աշխատանքներ են տարվում արդիականացման եւ դրա հիմքով պայմանագիր կնքելու ուղղությամբ։