Իսրայելը նույն ծուղակն ընկավ, ինչ հայկական կողմը Ղարաբաղում: Հայերը չափից դուրս շատ հողեր էին գրավել: Հայերին առաջարկում էին՝ «հանձնե՛ք օկուպացրած 7 շրջանները»:
Ռուսական հեռուստաընկերություններից մեկի եթերում նման հայտարարություն է արել դաղստանցի հայտնի քաղաքագետ Ռուսլան Կուրբանովը:
Նա նշել է, որ հայկական կողմին նույն առաջարկն էր անում նաեւ Եվգենի Պրիմակովը: Նա ասում էր՝ քանի ուշ չէ, լեզո՛ւ գտեք Ադրբեջանի հետ: Բայց Հայաստանի բանակցելու անկարողությունն աշխուժացրեց թյուրքական ազգայնականությունն ամբողջ աշխարհում եւ սկիզբ դրեց Թուրանի ստեղծմանը Ռուսաստանի սահմաններին:
Կուրբանովը նշել է, որ նույն սխալը ներկա պահին անում է Իսրայելը: Բանակցելու եւ պաղեստինցիներին պատկանող պապենական հողերը չվերադարձնելու անընդունակությամբ Իսրայելն էլ ավելի մեծ ուժգնությամբ է ստիպում, որ արաբական մահմեդական աշխարհը միավորվի:
Եվգենի Պրիմակով. տնտեսագետ եւ արեւելագետ-արաբագետ, ՌԴ արտաքին հետախուզական ծառայության տնօրեն (1991-1996), ՌԴ արտգործնախարար (1996-1998), ՌԴ վարչապետ (1998-1999):
Ի դեպ
Դաղստանցի խորհրդային բանաստեղծ Ռասուլ Գամզատովի թոռնուհին Իսրայելի քաղաքացիություն է ստացել:
«Ես զարմացած եմ, շոյված եւ հպարտ. շնորհակալ եմ, որ սիրով ընդունեցիք ինձ իմ նոր տանը: Հպարտ եմ եւ ուրախ, որ այստեղ եմ»,- Instagram-ի իր գրառման մեջ գրել է Շահրի Ամիրխանովան։
Գամզատովի թոռնուհին Ռուսաստանից հեռացել է 2023 թվականի փետրվարին: