ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ 2024-ի հունվարի 1-ից Հայաստանում կգործարկվի կենսաթոշակների հաշվարկման նոր բանաձեւ: Նախ կվերացվի նվազագույն կենսաթոշակը, որն այժմ 36 հազար դրամ է։ Միեւնույն ժամանակ աշխատանքային ստաժի առաջին 10 տարվա հաշվեգրումները կհավասարեցվեն հետագա տարիների հետ. գործող կարգով աշխատանքային ստաժի առաջին 10 տարվա համար կուտակվում է 950 դրամ, իսկ հետագա տարիների համար՝ 500 դրամ:
Բացի դրանից՝ հնարավոր կլինի թոշակի անցնելը մեկ տարով (այսինքն՝ 63 տարեկանից մինչեւ 64 տարեկան) հետաձգել՝ ավելի բարձր թոշակ ստանալու դիմաց։