Հորդանանը Գազայի հատվածից կամ Հորդանան գետի արեւմտյան ափից պաղեստինցիներին վտարելու ցանկացած փորձ կդիտարկի որպես պատերազմի հայտարարություն: Դրա մասին հայտարարել է Հորդանանի արտգործնախարար Այման Սաֆադին: Նաւ ընդգծել է, որ իր երկիրն անտարբերությամբ չի հետեւի, թե ինչպես են պաղեստինցիներին հերթական անգամ վտարում իրենց տներից։
«Գազայում Իսրայելի արարքներում ոչ մի արդարացում չկա: Պահանջում ենք դադարեցնել պատերազմը, մարդասիրական օգնության մուտքը Գազայի հատված եւ պաշտպանել խաղաղ բնակչությանը»,- շեշտել է Հորդանանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Նոյեմբերի 6-ին ավելի վաղ Իսրայելի բանակը 4 ժամ էր տվել Գազայի հատվածի հյուսիսային շրջանների բնակիչներին՝ հարավ անվտանգ տարհանվելու համար։ ՑԱԽԱԼ-ը հայտարարել էր, որ 10:000-14:00-ն Գազայի բնակիչներին թույլ կտա անցնել Գազայի հյուսիսի եւ հարավի միջեւ Սալահ էդ Դին ճանապարհով: