Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Ռումինիայի ԱԳ նախարար Լումինիցա Օդոբեսկուի հետ նոյեմբերի 6-ին ասուլիսի ընթացքում անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին։
Բայրամովը մասնավորապես հայտարարել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը հիմնված է երկու պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման եւ հարգանքի վրա։
«Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ եւս մեկ անգամ ընդգծել Ադրբեջանի խաղաղության օրակարգը։ Հակառակ կողմից ակնկալում ենք կառուցողական մոտեցում եւ փոխադարձ քայլեր։ Հուսով ենք, որ այս առանձնահատուկ հնարավորությունը բաց չի թողնվի»,- մասնավորապես հայտարարել է Բայրամովը։