Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, որ երկրի վարչապետի պաշտոնում կառաջադրի կառավարության գործող ղեկավար Մատեուշ Մորավեցկու թեկնածությունը։
Ավելի վաղ Դուդան հայտարարել էր, որ կա վարչապետի երկու թեկնածու՝ Մորավեցկին եւ ընդդիմության առաջնորդ, նախկին վարչապետ Դոնալդ Տուսկը։
Նորընտիր Սեյմի առաջին նիստը նախատեսված է նոյեմբերի 13-ին: