ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցի նոյեմբերի 8-ին Մոսկվայում անցկացվելիք ԱՊՀ-ի մասնակից պետությունների Անվտանգության խորհրդի քարտուղարների հերթական հանդիպմանը։
Դրա մասին հայտնել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի խոսնակ Տաթեւիկ Պետրոսյանը։ Նա չի անդրադարձել Մոսկվա այցից հրաժարվելու ԱԽ քարտուղարի պատճառներին: