Ռուսաստանի Տյումենի մարզի արբիտրաժային դատարանը որոշել է կալանք դնել Utair ավիաընկերության կապալառու հայկական Aquila Technics ՍՊԸ-ի հաշիվների վրա՝ գրեթե 176 միլիոն ռուբլու եւ 1,5 միլիոն դոլարի չափով: Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ կալանք դնելու պատճառը չմատակարարված շարժիչներն են:
Հայցը ներկայացրել էր Utair Airlines ընկերությունը։ Դատարանը, ուսումնասիրելով դիմումում շարադրված փաստարկները եւ գործի նյութերը, հայցի ապահովման պահանջը բավարարել է։