Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի եվրոպական տարածաշրջանային համաժողովն ընդունել է բանաձեւ, որում անվերապահ աջակցություն է հայտնում Հայաստանին, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հայերին։
Վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Արման Եղոյանը նշել է, որ բանաձեւում ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները հարգելու անհրաժեշտությունը՝ միաժամանակ խստորեն դատապարտելով էթնիկ զտումների բոլոր դրսեւորումները եւ Լեռնային Ղարաբաղի տարածքում կրոնական ու մշակութային ժառանգության ոչնչացումը։