Այսօր Կարպիս Փաշոյանը զրուցել է Լեհաստանում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Էդգար Ղազարյանի հետ։
Ֆրանսիայից ո՞նց ենք զենք առնելու
— Փողը չունեն։ Ֆրանսիայի մամուլը գրել ա, ասում ա` եթե դրանք մի երկիր են, որ մենք իրենց փախստականներին տասը միլիոն եվրոյի նյութական օգնություն ենք, պարենամթերք, դեղորայք ենք ուղարկում, ուրախանում են, արտգործնախարարի տեղակալով գնում են օդանավակայան դիմավորելու…
— Ֆրանսիական ո՞ր մամուլն ա գրել։
— Հիմա եթե դրանք 10 մլն եվրոյից ուրախանում են․․․
— Ֆրանսիական ո՞ր մամուլն ա գրել։
— Ֆրանսիական պարբերականները։
— Ո՞րը։
— Հիմա անունը էս պահին չեմ հիշում, բայց մամուլի անդրադարձին հետեւել եմ։ Ասում ա՝ 300 մլն եվրոյի զենքի փող սրանց որտեղի՞ց, որ գան մեզնից զենք առնեն։
Դեպի Պերֆեկտ TV
— 44-օրյա պատերազմից առաջ, երբ որ Հայաստանի եւ Արցախի սահմաններին ավելացել ա հատուկ նշանակության Կոմանդո, Յաշմա ստորաբաժանումների քանակը, 2,5 անգամ, դրա վերաբերյալ Հայաստանից որեւէ արձագանք լսե՞լ եք։
— Բայց զգո՞ւմ եք՝ ինչ եք անում։ Հայաստանին ոչնչացնում եք, իսկ Ադրբեջանով մեզ վախեցնում եք։
— Ե՞ս եմ անում դա։ Դե գնացեք ուրախացեք ձեր Նիկոլ Փաշինյանով, ինչ ասեմ։
— Ի՞մ։
-Բա ո՞ւմ։ Բա քո տեսակետները ո՞ւմ տեսակետին ա մոտ։
— Չէ ուղղակի․․․
— Լավ, չէ։ Հիմա սկսեցինք Կարպիս․․․
-Ադրբեջանը սենց, սենց, սենց․․․ Հայաստանը ոչինչ չի անում․․․
— Հիմա գնում ենք Պերֆեկտ TV, ոնց որ էդ ես ուզում։ «Ադրբեջանին մնաց 3 օր»։ «Նիկոլ Փաշինյանը չափալախել ա Ալիեւին եւ Էրդողանին», «Բաքուն կանցնի ծովի տակ»․․․
-Կներեք, էլի, մի րոպե, մի վայրկյան ինձ ժամանակ տվեք։