Լաչինի շրջանում ադրբեջանական զորքերի կողմից առեւանգված Վագիֆ Խաչատրյանը Բաքվում դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ առանց միջազգային իրավական չափանիշների եւ մարդու իրավունքներին վերաբերող երաշխիքների պահպանման:
Դրա մասին «X»-ի (նախկին Թվիթեր) իր գրառման մեջ նշել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։