Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը թույլտվություն է խնդրել մասնակցելու Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Սկոպյեում անցկացվելիք հանդիպմանը։ Դրա մասին հայտնել է Agence France Presse գործակալությունը:
Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բուջար Օսմանին հայտնել է, որ իր երկիրը, որը թեեւ Եվրամիության անդամ չէ, սակայն միացել է Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցներին, չի կարողանա ընդունել ռուսական պատվիրակության ինքնաթիռը։
«Դա կախված կլինի այն որոշումներից, որոնք կընդունվեն առաջիկա օրերին»,- ասել է երկրի արտգործնախարարը։ Նա նշել է, որ ԵԱՀԿ կանոններով հանդիպմանը պետք է ներկա լինեն կազմակերպության բոլոր 57 անդամները։
Անցյալ տարի ԵԱՀԿ նախարարների հանդիպումը, որը տեղի ունեցավ Վարշավայում, նույնպես անցավ առանց Լավրովի: