ՀՀ առողջապահության նախարարությունը եւս մեկ անգամ շեշտել է պատվաստումների կարեւորությունը։ Նախարարությունում նշել են, որ բոլոր ժամանակներում ամեն նոր պատվաստանյութի մասին տարբեր, հաճախ զավեշտի հասնող միֆեր են հյուսվել, երբեմն նաեւ կոնկրետ ուղղորդված հակապատվաստումային արշավներ կազմակերպվել:
«Սակայն հիվանդությունների տարածվածության վիճակագրությունը ժամանակով է փաստում` մի շարք հիվանդությունների կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է»,– ասված է նախարարության հաղորդագրության մեջ։
Սեզոնային գրիպի կամ կարմրուկի բռնկումներից խուսափելու համար առողջապահական գերատեսչությունը բնակչությանը հորդորում է պատվաստվել ժամանակին: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահավածներից շատերը պատվաստումների վերաբերյալ փաստաթղղթեր չունեն, նախարարությունից վստահեցնում են, որ նույնիսկ կրկնակի պատվաստումը վտանգավոր չէ: