Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կնոջ՝ Մեհրիբան Ալիեւայի եւ որդու՝ Հեյդար Ալիեւի հետ Վանք գյուղ այցելությունից հետո կարգադրել է ապամոնտաժել Ադրբեջանի հսկողության տակ անցած Արցախի Մարտակերտի շրջանի Վանք գյուղի պետհամարանիշներով հայտնի պատը։ Այն համարվում է 1990-ականներին Արցախյան առաջին պատերազմում հայերի հաղթանակների մասին վկայող խորհրդանիշներից մեկը։
Հայտնի պատին Արցախյան պատերազմի ընթացքում հայկական կողմի ազատագրած տարածքներում հակառակորդի թողած քաղաքացիական ու ռազմական մեքենաների պետհամարանիշներն էին: