Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը շարունակում է առաջնահերթություն լինել մեզ համար: Նոյեմբերի 7-ին ճեպազրույցի ժամանակ դրա մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը:
«Բացի այն ամենից, ինչ տեղի է ունենում միջազգային հարթակում, երկու երկրների միջև խաղաղությունը մեզ համար, պետքարտուղար Բլինքենի համար դեռեւս առաջնահերթություն է: Պետական դեպարտամենտը շարունակելու է զբաղվել այս խնդրով»,- շեշտել է Պատելը: