Նոյեմբերի 8-ին՝ 09:18-ին (Գրինվիչի ժամանակով՝ 05:18-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցում Ադրբեջան-Իրան սահմանային գոտում գրանցվել է 5.4 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ, օջախի խորությունը՝ 10 կմ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը եղել է 7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Քաջարան, Մեղրի, Գորիս քաղաքներում՝ 3-4 բալ, Կապան, Սիսիան քաղաքներում՝ 3 բալ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 2 բալ ուժգնությամբ։
Տեղական ժամանակով 09:20-ի սահմաններում ցնցումներ են գրանցվել նաեւ Ադրբեջանում։
Նոյեմբերի 8-ին ավելի ուշ՝ 11:08-ին, Իրանի Պարսաբատ քաղաքից 59 կմ հարավ-արեւելք դարձյալ 4․7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Երրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Քաջարան, Մեղրի, Սիսիան, Գորիս քաղաքներում` 2-3 բալ ուժգնությամբ։