The Times of Israel պարբերականը գրում է, որ մոտ 1400 մարդ Երուսաղեմում Իսրայելի խորհրդարանի նստավայրի մոտ բողոքի ցույց է անցկացրել՝ պահանջելով վարչապետ Բենիամին Նեթանյահուի հրաժարականը։
Ցույցը, որը տեղի է ունեցել ՀԱՄԱՍ շարժման գրոհայինների հարձակման 30-օրյա տարելիցին, կազմակերպել են երկրի հարավային շրջանների վրա հարձակման ժամանակ զոհվածների հարազատները։
Բողոքի ակցիայի երկու կազմակերպիչներ՝ Մաոզ Ինոնը, որի տարեց ծնողները սպանվել են ՀԱՄԱՍ-ի զինյալների ձեռքով, եւ Յակով Գոդոն, որը կորցրել է որդուն, վրան են խփել խորհրդարանի մոտ եւ ասել, որ այնտեղ կմնան այնքան ժամանակ, մինչեւ Նեթանյահուն չլքի իր պաշտոնը։ Նրանք նշել են, որ դեմ են Գազայի հատվածում պատերազմին եւ պահանջում են հրադադար։