ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն է տվել ռուսական սառեցված ակտիվներն Ուկրաինային փոխանցելու մասին օրինագծին։
Օրինագիծը Սենատում եւ Ներկայացուցիչների պալատում ներկայացվել է 2023-ի հունիսին։ Նախաձեռնության հեղինակներն առաջարկել են լրացուցիչ օգնություն տրամադրել Ուկրաինային «ՌԴ Կենտրոնական բանկից բռնագրավված ակտիվների եւ Ռուսաստանի այլ սուվերեն ակտիվների հաշվին»։ Փաստաթուղթը նախատեսում է նաեւ «միջազգային փոխհատուցման մեխանիզմի» ստեղծում Ռուսաստանից սառեցված միջոցները Կիեւ փոխանցելու համար։
Օրինագիծը միաժամանակ նախատեսում է ակտիվների ազատման արգելք, քանի դեռ ռուսական զորքերը չեն լքել Ուկրաինայի տարածքը, իսկ Մոսկվան Կիեւին փոխհատուցում չի տրամադրել ռազմական ագրեսիայի համար։