ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ նոյեմբերի 7-ին Անկարայում անցկացված հանդիպման ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտնել է, որ իր երկիրը համաձայն չէ Գազայի հատվածի բնակիչների տեղահանմանը եւ տարածաշրջանը երկու մասի կիսելուն։
«Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը դա հստակ արտահայտել է ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հետ հանդիպման ժամանակ։ Նա ասել է, որ մենք դեմ ենք Գազան հյուսիսի եւ հարավի բաժանելուն եւ դեմ ենք Գազայի բնակիչների տեղահանմանը։ Բլինքենը հայտնել է, որ իրենք եւս դեմ են Գազայի բաժանմանը երկու մասի»,- գրել է թուրքական Hürriyet պարբերականը։
Թերթը նշել է, որ Թուրքիան հոկտեմբերի 7-ին հակամարտության սրման սկզբից էլ կողմ էր անհապաղ հրադադարի հաստատմանը։