Առանց Ուկրաինայի տարածքում լեհերի աճյունների արտաշիրմման հարցերը լուծելու Կիեւը «չպետք է նույնիսկ երազի Եվրամիությանն անդամակցելու մասին»։ Այս վերջնագիրը ներկայացրել է Լեհաստանի փոխարտգործնախարար Պավել Յաբլոնսկին Radio ZET-ին տված հարցազրույցում։
Յաբլոնսկին նաեւ նշել է, որ «Ուկրաինայի հետ երկարաժամկետ հաշտեցում չի լինի», մինչեւ այդ հարցը չլուծվի։
Երկրորդ աշխարհամարտում՝ 1943-1944 թվականներին, նացիստական Գերմանիայի հետ կոլաբորացիա կազմած «Ուկրաինայի ապստամբական բանակը» Վոլինյան անտառներում պատժիչ գործողությունների ընթացքում, տարբեր գնահատականներով, ոչնչացրել է 50-60 հազար լեհի։