ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշում է ընդունել մեկ տարով երկարաձգել 1979 թվականին Թեհրանի նկատմամբ միակողմանի պատժամիջոցներ նախատեսող արտակարգ դրության ռեժիմը։ «ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունները դեռ կարգավորված չեն, իսկ Իրանի հետ 1981-ի հունվարի 19-ի համաձայնությունների իրականացման գործընթացը շարունակվում է»,- հայտարարել է Բայդենը։
Ըստ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ Ալժիրյան համաձայնագրերի՝ Թեհրանում 1979 թվականի հեղափոխությունից հետո ավելի քան մեկ տարի որպես պատանդ պահվող ամերիկացի դիվանագետներն ազատ արձակվեցին: Ալժիրյան համաձայնագրերում դրված է միմյանց ներքին գործերին հետասյու չմիջամտելու սկզբունքը։
1979 թվականի նոյեմբերի 14-ին ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարթերը, ի պատասխան Թեհրանում ամերիկացիների պատանդառության, ստորագրեց 12170 գործադիր հրամանը: ԱՄՆ ֆինանսների նախարարությանը հանձնարարվեց արգելափակել ԱՄՆ-ում իրանական բոլոր պաշտոնական ակտիվները՝ ներառյալ հաշիվները ԱՄՆ բանկերում եւ նրանց արտասահմանյան մասնաճյուղերում:
Սա, ըստ էության, նշանակում էր Իրանի դեմ առաջին պատժիչ տնտեսական միջոցների ներդրումը։ 1980 թվականի ապրիլի 7-ին Քարթերը խզեց դիվանագիտական հարաբերությունները Թեհրանի հետ եւ արգելեց ԱՄՆ-ից Իրան արտահանել բոլոր տեսակի ապրանքները՝ ներառյալ սննդամթերքը եւ դեղորայքը: Այնուհետեւ արգելք դրվեց Իրանից ԱՄՆ ցանկացած ապրանքի ներկրման վրա: Միաժամանակ արգելվեցին ամերիկացիների ուղեւորություններն Իրան։