Ադրբեջանում պահվող 16 գերիների, նրանց թվում սեպտեմբերի 19-20-ի ռազմական ագրեսիայի հետեւանքով Ադրբեջանի կողմից գերեվարված անձանց առողջական վիճակի եւ պահման պայմանների մասին տեղեկություններ են փոխանցվել: Խոսքը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների, զինվորականների, ինչպես նաեւ խաղաղ բնակիչների ընտանիքների մասին է։
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի խոսնակ Հասմիկ Սամվելյանը հայտնել է, որ գերեվարված անձանց հարազատներին են տրամադրվել նրանց առողջական վիճակի, պահման պայմանների մասին տվյալներ, նաեւ նրանց լուսանկարները:
Հայաստանի խնդրանքով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ավելի վաղ դիմել էր Ադրբեջանին, եւ Բաքուն գերեվարված անձանց վերաբերյալ տվյալները փոխանցել է ՄԻԵԴ-ին։ Նշված տեղեկությունը Հայաստանի ներկայացուցիչը ստացել է ՄԻԵԴ-ի միջոցով։