Եթե Իսրայելը վերանա, Ռուսաստանը, Չինաստանը եւ ԲՐԻԿՍ-ի երկրները կվերահսկեն աշխարհի նավթի 90%-ը, եւ դա աղետ կլինի ԱՄՆ ազգային անվտանգության համար։ Նման հայտարարություն է արել ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Ֆիցջերալդ Քենեդու եղբորորդին՝ իրավաբան Ռոբերտ Ֆրենսիս Քենեդի կրտսերը:
Քենեդին նշել է, որ Իսրայելը Միացյալ Նահանգների պատվարն է: «Դա մոտավորապես նման է Մերձավոր Արեւելքում ավիակիր ունենալուն: Իսրայելը մեր հինավուրց դաշնակիցն է»,- ընդգծել է Ռոբերտ Քենեդի կրտսերը։