ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից հայտնել են, որ Սյունիքում կառուցվող Խոտ-Որոտան ճանապարհի հիմնական մասը կասֆալտապատվի 2023-ին:
Ըստ հաղորդագրության՝ ճանապարհը շրջանցում է մայրուղու՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Գորիս-Կապան հատվածը:
Խոտ-Որոտան ճանապարհը կապահովվի սելավից պաշտպանող համակարգով: Նշվում է, որ շինարարությունը ավերող ջրերի պատճառով մի քանի անգամ դադարեցվել էր։