Կառավարության որոշմամբ 6 ամսով երկարաձգվեց Հայաստանից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ հացահատիկի արտահանման արգելքը։
Որոշման հիմնավորումների համաձայն՝ արգելքը նպատակ ունի ապահովելու Հայաստանի պարենային անվտանգության եւ տնտեսության կայունացումը, քանի որ այդ ապրանքների մասով ներքին արտադրությունը չի բավարարում ներքին շուկայի պահանջարկը, եւ այդ բացը լրացվում է հիմնականում ներմուծման ծավալների հաշվին։
Արգելքը չի տարածվելու Հայաստան ներմուծված եւ «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձեւակերպված՝ Հայաստանից արտահանվող ապրանքների վրա։